ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 ՀՀ-ում ազատ տեղաշարժվելու համար լրագրողները ձևաթուղթ լրացնելու կարիք չեն ունենա

ՀՀ-ում ազատ տեղաշարժվելու համար լրագրողները ձևաթուղթ լրացնելու կարիք չեն ունենա

Հայաստանի Հանրապետությունում ազատ տեղաշարժի սահմանափակման ընթացքում լրագրողները ձևաթուղթ լրացնելու անհրաժեշտություն չեն ունենա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Հարգելի լրագրողներ, առաջիկա օրերին աշխատելու ընթացքում ձեր տեղաշարժը չի սահմանափակվի, եթե ունենաք բեյջեր: Քաղաքացիների դեպքում պետք է լինի լրացրած ձևաթուղթ, կամ ձևաթղթի տրամաբանությամբ ձեռագրով գրված թուղթ»,- գրել է Մովսիսյանը:

  • Կիսվել: