հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ-ում առաջին անգամ արհեստական բանականությունը կկիրառվի շահառուների աջակցության համար

ՀՀ-ում առաջին անգամ արհեստական բանականությունը կկիրառվի շահառուների աջակցության համար

Հայաստանում առաջին անգամ արհեստական բանականությունը կկիրառվի շահառուների կարիքի առավել ընդարձակ ու թիրախային գնահատման, արագ արձագանքման և աջակցության հատկացման համակարգերում․ փորձարկումը կիրականացվի ԱՍՀՆ տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքը սպասարկող մարմնի՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից՝ Ասիական Զարգացման բանկի աջակցությամբ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ծրագիրը հնարավորություն կտա արհեստական բանականության կանխորոշիչ գործիքների միջոցով իրականացնել կարիքի առավել թիրախային գնահատում, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների միջոցով վերլուծել թիրախային խմբերի առանձնահատկությունները։

Արդյունքում, համատեղելով արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները, նախատեսվում է նաև վերհանել և վերլուծել կարիքի գնահատման համակարգի արդյունավետությունը։ Պիլոտային ծրագրի արդյունքները կամփոփվեն գարնանը և կներկայացվեն միջազգային հարթակներում։

  • Կիսվել: