կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է աղբավայրերի մոնիթորինգ իրականացնել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է աղբավայրերի մոնիթորինգ իրականացնել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը

Փաստաթղթով սահմանվում է աղբավայրի մոնիթորինգի ծրագրի մշակման և իրականացման կարգը։

«Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրը շահագործողի կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության կայացնել խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ», - նշված է փաստաթղթի հիմնավորման մեջ։

Առաջարկվող փաստաթղթով կարգավորվում են կոշտ կենցաղային թափոնների գործող և նոր կառուցվող աղբավայրերում և դրանց ազդեցությանը ենթարկվող տարածքի սահմաններում շրջակա միջավայրի վիճակի և դրա աղտոտվածության մոնիթորինգի  ծրագրի մշակման,  իրականացման և լիազոր մարմնին արդյունքների ներկայացման հետ կապված հարաբերությունները:

Կարգը չի տարածվում առողջապահական հաստատություններում, անասնաբուժական ծառայություններում, սպանդանոցներում, կենդանաբուծական և թռչնաբուծական ֆաբրիկաներում և համանման այլ օբյեկտներում գոյացող վարակիչ և ոչ վարակիչ, արտադրական և ռադիոակտիվ թափոնների տեղադրման համար նախատեսված վայրերում մոնիթորինգ իրականացնելու, ինչպես նաև շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հետ կապված հարաբերությունների վրա:

Նշված է, որ նախագիծը բխում է ռազմավարական փաստաթղթերից՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ից, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններից, թափոնների՝ այդ թվում ընդերքօգտագործման, կառավարման համակարգի կատարելագործման պահանջից:

  • Կիսվել: