ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ նախագահը հանդիպել է ՄԻՊ-ի հետ (տեսանյութ)

ՀՀ նախագահը հանդիպել է ՄԻՊ-ի հետ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել նոր կորոնավիրուսի պայմաններում մարդու իրավունքների հարցերին:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է շուրջօրյա աշխատանք, ուսումնասիրում ու վերլուծում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:

Նախագահ Սարգսյանը կարևորել է հատկապես նման բարդ իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն՝ ընդգծելով այդ գործում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարևոր դերը:

  • Կիսվել: