ՀՀ-ն պարտավոր է պահպանել խաղաղությունն ապագա սերունդների համար․ Բելգիայի Իքսել շրջանում ծաղիկներ են խոնարհվել
Հունվարի 27-ին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արման Իսրայելյանը, ԵՄ-ում, Բելգիայում և ՆԱՏՕ-ում հավատարմագրված ՀՀ զինվորականներն ու դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Իքսել շրջանի հայկական խաչքարի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։ Այս մասին հայտնել է դեսանությունը:
«Ոգեկոչման օրը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի Հանրապետության պարտավորությունը պահպանել խաղաղությունն ու անվտանգությունն ապագա սերունդների համար»,-ասված է հաղորդագրությանբ մեջ:



