երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ն ձեռք է բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը

ՀՀ-ն ձեռք է բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը

Հանրապետությունում համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը:

Պայմանավորվածության համաձայն` Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը` 15000 անձի համար:

Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է:

Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու. տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

  • Կիսվել: