հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ-ն չի ձգտում խզել ՌԴ-ի հետ հեռուստահեռարձակման պայմանագիրը. նախարար

ՀՀ-ն չի ձգտում խզել ՌԴ-ի հետ հեռուստահեռարձակման պայմանագիրը. նախարար

ՀՀ-ն չի ձգտում խզել «ՀՀ և ՌԴ կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»։ Այդ մասին այսօր ամփոփելով իր աշխատանքային 100 օրը` ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
 
 
Ըստ նախարարի` խնդիրն այն է, որ պետք է սահմանվեն էթիկետի հստակ կանոններ, որոնց պահպանմանը կհետևեին երկու երկրների լիազոր մարմինները։
 
«Ես ասել եմ` եթե մեր փաստարկները չընկալվեն, մենք կարող ենք մտածել համաձայնագրի դադարեցման մասին, բայց ի սկզբանե դրան չենք ձգտում։ Եթե մենք այս կամ այն պատրվակով ձգտեինք դրան, մենք չէինք առաջարկի բարելավել այդ համաձայնագիրը»,- ավելացրեց նախարարը։
 

  • Կիսվել: