երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը Ստամբուլում մասնակցել է միջազգային համաժողովի

ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը Ստամբուլում մասնակցել է միջազգային համաժողովի

Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը Ստամբուլում մասնակցել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված երկօրյա համաժողովին՝ ուղղված միգրացիոն տվյալների և հետազոտությունների ոլորտում կարողությունների զարգացմանը:

Միջոցառումն ուղղված է եղել Հարավ-Արևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի (SEEECA) երկրներին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի միգրացիոն ծառայությունից, ՄՄԿ մասնագետները ներկայացրել են միգրացիոն գործընթացներին առնչվող բոլոր հնարավոր տվյալների հավաքագրման և մշակման հնարավորություններն ու մեթոդոլոգիան:

Բարձրաձայնվել են նաև տարածաշրջանում համեմատելի տվյալներ հավաքագրելու ոլորտում առկա խնդիրները և քննարկվել միգրացիոն վիճակագրական ցուցանիշները տարածաշրջանում ներդաշնակեցնելու հնարավորությունները:

 

  • Կիսվել: