ՀՀ կառավարությունը 57,7 մլն դրամ կհատկացնի Իջևանում ֆուտբոլային մարզադաշտի կառուցման համար
57 միլիոն 750 հազար դրամ կհատկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (ԿԳՄՍ)՝ Տավուշի մարզկենտրոն Իջևանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ կառուցելու համար անհրաժեշտ հողատարածքները ձեռք բերելու նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 16-ին կայացած Կառավարության նիստում։
Նշվում է, որ որոշման ընդունմամբ անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն մարզադաշտի կառուցման համար՝ 2029 թվականին Հայաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանն ընդառաջ։
Նույն նպատակով Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ արդեն իսկ հատկացվել է 329 միլիոն 855 հազար դրամ։



