ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված նոր գերհամակարգիչը՝ համալրված 64 NVIDIA H100 հաշվողական քարտերով, տեղակայվել է ԵՊՀ-ում
ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված նոր գերհամակարգիչը՝ համալրված 64 NVIDIA H100 հաշվողական քարտերով, տեղակայվել է ԵՊՀ-ում և «խոստանում է» էականորեն բարձրացնել գիտահետազոտական ու կիրառական հնարավորությունները։
Տվյալների մշակման կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտին են մոտենում, և արդեն իսկ մեկնարկել է գերհամակարգչի փորձարկման («սթրես-թեստ») գործընթացը։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի հետ զրուցել ենք գերհամակարգչի ընձեռած հնարավորությունների, ակնկալվող վերջնարդյունքների, հետագա ծրագրերի և առանցքային այլ հարցերի մասին։



