հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը կմասնակցի «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը կմասնակցի «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր հաշվապահ Գևորգ Սարդարյանը մարտի 20-23-ը կգործուղվեն Մալթայի Հանրապետություն (Վալետա), որտեղ կմասնակցեն «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային։ Նրանց գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 30-ի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման էջում։

«Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր հաշվապահ Գևորգ Սարդարյանին 2023 թվականի մարտի 20-23-ը գործուղել Մալթայի Հանրապետություն (Վալետա)՝ «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

 

  • Կիսվել: