Գեղարքունիքի մարզպետարանը հավաստում է, որ մարզային պատկան մարմինների հետ զբաղվել երեխայի նկատմամբ բռնություն կիրառած կնոջով և ընտանիքով
Գեղարքունիկի մարզպետարանը պարզաբանում է տարածել նախկինում մարզկենտրոն Գավառում բնակվող բռնարար կնոջ՝ Աննա Արևշատյանի և նրա ընտանիքի վերաբերյալ․
«2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /նախկին մարզպետարանի/ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի, մարզի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արևշատյանի ընտանիքի խնդիրներով։
Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաև համապատասխան փաստաթղթեր։
Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /մարզպետարանի/ ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր։
2023 թվականի մայիս ամսից ընտանիքը տեղափոխվել է։
Հետևաբար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տիրապետել»,- ասված է հաղորդագրության մեջ։


