երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՀՀ դեսպանը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցեց Խաչվերաց տոնին նվիրված պատարագին

ՀՀ դեսպանը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցեց Խաչվերաց տոնին նվիրված պատարագին

Սեպտեմբերի 15-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը դեսպանության անձնակազմի հետ Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցեց Խաչվերաց տոնին նվիրված պատարագին, հայտնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից։

Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Անդրեաս քահանա Իսախանյանի կողմից մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին ներկա էին ավստրիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

  • Կիսվել: