ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ դեսպանը Լիտվիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել երկկողմ օրակարգի հարցեր

ՀՀ դեսպանը Լիտվիայի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել երկկողմ օրակարգի հարցեր

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանիպում է ունեցել Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Դագմարա Բեյտներե-Լե Գալլայի հետ։ Այս մասին հայտնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից:

Բեյտներե-Լե Գալլան բարձր է գնահատել դեսպան Մկրտչյանի ավանդը հայ-լատվիական հարաբերությունների խորացման գործում և նշել, որ վերջին տարիներին հայկական հարուստ մշակույթի ներկայացումը և բարձ մակարդակի միջոցառումների անցկացումը Հայաստանն ավելի տեսանելի է դարձրել Լատվիայում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ իր գործունեության ընթացքում փորձել է անել առավելագույնը, որպեսզի չզգացվի Լատվիայում ռեզիդենտ դեսպանություն չունենալու հանգամանքը՝ մեծ ուշադրություն դարձնելով նաև խորհրդարանականների հետ շփումներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի աշխուժացմանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

  • Կիսվել: