ՀՀ դեսպանն Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցում մասնակցել է Խաչվերացի պատարագին
Սեպտեմբերի 15-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցում ներկա գտնվեց Խաչվերացի պատարագին և եկեղեցու օծման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:
Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։