չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Վրաստանի նորանշանակ դեսպանը քննարկել են հարաբերությունների խորացման հարցերի լայն շրջանակ

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Վրաստանի նորանշանակ դեսպանը քննարկել են հարաբերությունների խորացման հարցերի լայն շրջանակ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, հաջողություն է մաղթել բարդ և պատասխանատու գործում։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների զարգացման դինամիկան, քննարկել դրանց խորացմանն ուղղված երկկողմ հարցերի լայն շրջանակ։

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը նորանշանակ դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը։ Դեսպանին տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

  • Կիսվել: