շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հեյրուր հեյրուր», «րուրի րուրի», «լուե լուե»-ի նմանությունը գոնե ողնաշարով կզգայիք. Վահե Բեգոյան

«Հեյրուր հեյրուր», «րուրի րուրի», «լուե լուե»-ի նմանությունը գոնե ողնաշարով կզգայիք. Վահե Բեգոյան

Պետության պատվերով Ավետ Բարսեղյանի գրածա ամանորյա երգը համացանցում քննադատության և ծաղրի է արժանացել։ Հատկապես ունկդիրների ծաղին է արժանացել «լուե լուե» վանկային կրկնությունը։

Այս կապակցությամ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքում մեջբերել է «Սաղմոսերգու»  արական երգչախմբի ղեկավար Վահե Բեգոյանի մեկնաբանությունը, որում մասնավորապես ասվում է․

«1. Րուրի, րուրի, րուրի, րուրի, Րուրի, րուրի, րուրի լաո,
Րուրի կենիմ դու րուրենաս, Րուրի, րուրի, րուրի լաո:
Դու պզտիկ իս շուտ մենձընաս, Րուրի, րուրի, րուրի լաո:

2. Հեյրուր, հեյրուր, հեյրուր, հեյրուր,
Հեյրուր էնիմ գրկանոցին,
Հեյրուր էնիմ ու օրորիմ,
Հեյրուր, հեյրուր, հեյրուր, հեյրուր...

3.Սասնա գեղէն երկու հարս,
Լեյլըմ լե լե, լեյլըմ լե լե,
Լե, լե, լե մայրո,
Մտել են գետ, կը լողեն,
Սևիկ, սիրուն, շատ խորոտիկ,
Խորոտիկ մայրո:

Հիմա
Ինչպես տեսնում եք ժողովրդական երգերի, հատկապես օրորոցայինների տեքստերի մեջ, վանկային կրկնությունները շատ հաճախ հանդիպող, շատ ավանդական, անգամ ոճային տրաֆարետային հորինվածքային ձև է: Ոչինչ աննախադեպ, անհարազատ ու սխալ տեղի չի ունեցել: Ավետի արածն այդպիսի ժողովրդական օրօրացայինների ոճական նմանակում է, երաժշտական լեզվով ասված, այս դեպքում ժողովրդական տեքստային մոտիվների օգտագործում` ինչն արել ու անում են գրեթե բոլոր ստեղծագործողները` Շեքսպիրից մինչև Թումանյան (կոմպոզիտորների մասին էլ չասեմ): Հաշվի առնելով, որ Սուրբ Ծննդյան-Ամանորյա երգերը նաև օրորոցայիններ են (ասենք օրինակ «ՍՈւՐԲ ԳԻՇԵՐ», հայկական շատ ավետիսներ)` այսպիսի նմանակումը առավել քան տեղին է:
Հնարավոր է, որ ինքնուրույն չկարողանաք վերլուծել, խորամուխ լինել էս ամեն ինչի մեջ, բայց այ որ ձեր լսած երգերը «ձյունանուշիկ իմ բարի տոնածառս զարդարի»-ները չլինեին, այլ հենց վերևում մեջբերածս երգերը` էդ «Հեյրուր հեյրուր», «րուրի րուրի», «լուե լուե»-ի նմանությունը գոնե ողնաշարով կզգայիք։»

«Վահե Բեգոյա՛ն, ապրե՛ս։»,- գրառման մեջ գոհունակություն է հայտնել փոխքաղաքապետը։ 

  • Կիսվել: