հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու. ՄխիթարՀայրապետյան

Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու. ՄխիթարՀայրապետյան

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնելու գրությունը` ստորագրված ԱԺ պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Արման Բաբաջանյանի, Լիլիթ Մակունցի և իր` Մխիթար Հայրապետյանի կողմից:

Պատգամավորը կից գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր շրջանառության մեջ է դրվել օրենքի մի նախագիծ, որի կենսական
անհրաժեշտության և կարևորության մասին շատ ենք խոսել վերջին մեկ տարվա
ընթացքում:

Ինչպես ԱԺ ամբիոնից քանիցս հայտարարել եմ, սույն օրենքով հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու՝ դրանով նաև վերահաստատելով եթերը մաքրելու, վարակազերծելու մեր կամքն ու պատրաստակամությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, վստահաբար, շատ հարցեր կունենաք, ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին, գործընկերներիս հետ միասին իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին»:

  • Կիսվել: