ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հեռուստացույցն է ընկել երեխայի վրա. Ոստիկանությունը 5-ամյա երեխայի մահվան մասին

Հեռուստացույցն է ընկել երեխայի վրա. Ոստիկանությունը 5-ամյա երեխայի մահվան մասին

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 5-ամյա երեխա է մահվան դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում.

«Մայիսի 20-ին ժ.21.35-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ բուժօգնության է բերվել Մասիս քաղաքի բնակիչ 2015թ ծնված տղա երեխա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ. 21.00-ի սահմաններում, իրենց տան հյուրասենյակում տեղադրված տակդիրի վրայից հեռուստացույցը ընկել է երեխայի վրա, որի հետևանքով ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 25-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 21.50-ին երեխան գիտակցության չգալով մահացել է»։

 

  • Կիսվել: