երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հերմինե Հարությունյանը թողնում է ԿԸՀ մամուլի քարտուղարի պաշտոնը

Հերմինե Հարությունյանը թողնում է ԿԸՀ մամուլի քարտուղարի պաշտոնը

ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ թողնում է  պաշտոնը:

«Հարգելի ընկերներ, գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ս.թ. սեպտեմբերի 1-ից չեմ իրականացնելու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները: Շնորհակալություն եմ հայտնում բազմամյա համատեղ աշխատանքի համար. հույս ունեմ՝ համագործակցելու դեռ շատ առիթներ կունենանք: ԿԸՀ գործունեության, ընտրական գործընթացների վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Լուիզա Ավետիսյանին»,-գրել է նա:

 

  • Կիսվել: