կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառումներ

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառումներ

Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման անվճար և անանուն հետազոտություններ (քաղցած մոտենալը պարտադիր չէ), որոնք կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Կենտրոնի շարժական կլինիկաները տեղակայված կլինեն հետևյալ հասցեներում․

  •  հուլիսի 28-ին՝ Երևան (Ազատության հրապարակ, ժամը՝ 14:00-20:00),
  •  հուլիսի 29-ին՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրի (Վարդանանց հրապարակ, ժամը՝ 12:30-17:30),
  •  հուլիսի 30-ին՝ Լոռու մարզկենտրոն Վանաձոր (Արցախ պուրակի մոտակայք, ժամը՝ 12:30-17:30):

  • Կիսվել: