կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԲ անկախ փորձագետները գնահատել են Տավուշի մարզում ներդրված հանրակրթության պետական նոր չափորոշիչների արդյունքները (տեսանյութ)

ՀԲ անկախ փորձագետները գնահատել են Տավուշի մարզում ներդրված հանրակրթության պետական նոր չափորոշիչների արդյունքները (տեսանյութ)

Համաշխարհային բանկի անկախ փորձագետները գնահատել են Տավուշի մարզում 2021-ից ներդրված հանրակրթության պետական նոր չափորոշիչների արդյունքները:

Ըստ այդմ, կրթական արդյունքն ավելացել է առնվազն վեց ամսով։ Մինչև այդ իրականացված ուսումնասիրություններով` դպրոցներում 12-ամյա կրթության պարագայում աշակերտների ստացած գիտելիքը համապատասխանում էր 8 տարվա: Տավուշի փորձից հետո` այս ուսումնական տարվանից, նոր չափորոշիչները ներդրվել են Հայաստանի դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում:

  • Կիսվել: