չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հայտնի է՝ որքան գումար է ստացել Արամ Նիկոլյանը առաջնության ներկայացուցիչների զգեստները հեղինակելու և կարելու համար

Հայտնի է՝ որքան գումար է ստացել Արամ Նիկոլյանը առաջնության ներկայացուցիչների զգեստները հեղինակելու և կարելու համար

 Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկայացուցիչների զգեստները, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշովը,  հեղինակել և կարել էր դիզայներ Արամ Նիկոլյանը։

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ներկայացուցիչների զգեստները հեղինակելու և կարելու համար Արամ Նիկոլյանը, ըստ պայմանագրի, ստանալու է 18,9 մլն դրամ, որից 12,3 մլն դրամն արդեն ստացել է։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 14-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը։

  • Կիսվել: