Հայտնաբերվել են հետախուզվողներ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայաողները Բագրատաշենի անցակետում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի 23-ամյա մի բնակչի, որը մարտի 1-ից հետախուզվում էր գողության և գողությանը հանցակցելու մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Դեկտեմբերի 27-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, «Շիրակ» օդանավակայանից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան ժամանած Գյուրիի Վարդ Բաղ 1-ին միկրոշրջանի 39-ամյա մի բնակչի, որը հունիսի 21-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: