Հայտնաբերվել է «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու գանձանակից պարբերաբար գումար հափշտակած անձը
Մարտի 12-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արարատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Արթուր Ս.-ին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջին ամիսներին ոստիկանության Արարատի բաժնում ահազանգեր էին ստացվում, որ Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում գտնվող «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղադրված գանձանակի փականը մի քանի անգամ վնասել և հափշտակել են այնտեղ եղած գումարը:
Ոստիկանության Արարատի բաժնում ստեղծվել են օպերատիվ խմբեր և համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված տեղեկությունները ի մի բերելով, պարզվել է, որ կասկածյալը Արթուր Ս.-ն է և նա այսօր հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն: Արդեն տեղում՝ փաստերի ճնշման տակ, Արթուր Ս.-ն ոչ միայն խոստովանել է, թե ինչպես է տարբեր օրերի մտել «Սուրբ Ամենափրկիչ եղեկեցի և պտուտակահանի միջոցով ինչպես է բացել գանձանակի փականն ու այնտեղ եղած գումարները հափշտակել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: