ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայտնաբերված քարարծիվը բաց է թողնվել վայրի բնություն

Հայտնաբերված քարարծիվը բաց է թողնվել վայրի բնություն

Երեք շաբաթ առաջ Ալավերդի քաղաքի պարեկային ծառայության կողմից հայտնաբերված քարարծիվը բաց է թողնվել վայրի բնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
 
Երիտասարդ քարարծիվը, որն ամենայն հավանականությամբ ընկել էր էլեկտրական լարերի հետ բախման պատճառով, Երևան էր տեղափոխվել, խնամվել ու կազդուրվել «ԲրդԼինքս Հայաստան» և «Էնդեմիկ և անհետացող տեսակների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունների ջանքերով։
 
Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի մասնագետները թռչնի վրա արբանյակային տվիչ էին տեղադրել, որով թռչնին կհետևեն ողջ կյանքի ընթացքում։
 
Խնամքի վերջին շաբաթվա թռչունն արդեն իսկ պատրաստ էր ինքնուրույն կյանքի․ սեպտեմբերի 4-ին քարարծիվը համատեղ ջանքերով բաց թողնվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում՝ Երանոս լեռան մոտակայքում։
 
ℹ Քարարծիվը գիշատիչ թռչուն է՝ ընդգրկված Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում։ Չնայած վերջին 20 տարիների ընթացքում քարարծիվների պոպուլյացիայի միտումը կայուն է, սակայն ընդհանուր առմամբ դրանց թիվը համեմատաբար քիչ է` ընդամենը 34-38 բնադրող զույգ:

  • Կիսվել: