Հայրենիք վերադարձած տղաներն արդեն ճանապարհին են, տուն են գնում. Բաքոյան
ՀՀ կառավարության ջանքերով հայրենիք վերադարձած տղաներն արդեն ճանապարհին են, տուն են գնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ԱԺ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Գործընկերներիս՝ Դավիթ Առուշանյանի և Կարեն Սարուխանյանի հետ «Մուրացան» զինվորական հոսպիտալում հանդիպեցի տղերքին, որոնք այստեղ ենթարկվել են մանրամասն բուժզննման և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն:
Նրանց հետ ամեն ինչ կարգին է:
Հանդիպել եմ նաև նրանց ընտանիքների անդամներին, որոնց հետ գտնվելու եմ կապի մեջ՝ և՛ նրանց, և՛ գերությունից վերադարձած մեր տղաներին հնարավորինս աջակցելու նպատակով:
Համոզված եմ, որ ՀՀ կառավարությունն անելու է ամեն ինչ՝ Բաքվի բանտերում պահվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձն ապահովելու նպատակով»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ տղաներին այստեղ են բերել հետազոտման:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները:


