հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելով ուզում ենք երեխաների մեջ սերմանել ակտիվ քաղաքացի դառնալու գիտակցումը. ԿԳՄՍ փոխնախարար

«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելով ուզում ենք երեխաների մեջ սերմանել ակտիվ քաղաքացի դառնալու գիտակցումը. ԿԳՄՍ փոխնախարար

Ցանկացած գործընթաց, ցանկացած փոփոխություն, որ իրականացվում է, մշտապես ունենում է դիմադրություն, մարդիկ են գտնվում, որ հակափաստարկներ են գտնում: Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագծին։

Ըստ նրա՝ կարևոր է ցանկացած նախագծի հիմնավորվածությունը հասկանալ, իհարկե, մասնագիտական կարծիքը, հանրության կարծիքը հաշվի առնելով։

«Մեկանբանությունը ճիշտ չէ, որևէ մեկը չի խոսել այն մասին, որ մենք ուսումնասիրել ենք մեր ժողովրդի պատմությունը՝ ինչ-որ ինտերվալներով։ Բնականաբար, եթե մենք խոսում ենք մեր երկրի ժողովրդի, մշակույթի, կրոնի մասին, ապա ուսումնասիրվելու է դպրոցում ողջ ժամանակափուլերում»,-ասաց նա։

Հարցին, թե նման նախագիծ բերելու հրատապությունը ո՞րն է, փոխնախարարը պատասխանեց. «Ցանկացած փուլում էլ, երբ փոփոխություն է իրականացվում, կարող է հարց ծագել ինչու այս փուլում։ Կարևորում ենք, որ դպրոցներն իրենց աշխատանքներն իրականացնելիս երեխաների մեջ սերմանեն ակտիվ քաղաքացի դառնալու, իրենց երկրի զարգացմանը միտված դերը կարևորելու, կրթությունը արժանապատիվ և որակյալ ստանալու, ինչպես նաև կրթություն ստանալու մոտիվացիան փոխելու և քո երկրի զարգացման հարցում քո դերակատարման հարցի գիտակցումը»,-ասաց նա։

  • Կիսվել: