Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնավերանորոգումը կսկսվի առաջիկա օրերին
Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիմնանորոգվել է մեկ անգամ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, և ցավոք, ինչպես Հուշահամալիրի կառուցման, այնպես էլ վերանորոգման ժամանակ անտեսվել է ջրահեռացման խնդիրը, դրենաժային համակարգ չի անցկացվել: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սրա արդյուքում տասնամյակների ընթացքում անձրևաջրերը ներթափանցել են թեք մույթերի մեջ և քայքայել դրանք՝ առաջացնելով քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ:
Հավերժության տաճարի և Հուշասյան հիմնավերանորոգումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին և ավարտել մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը, այսինքն՝ 2025 թ. ապրիլին:
Միաժամանակ նշենք, որ ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում, որտեղ վերանորոգման աշխատանքները կսկսվեն արդեն հաջորդ տարվա կեսին:
Հիմնավերանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը Հուշահամալիրի ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է:
Հաշվի առնելով թեմայի զգայունությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությունը ս.թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, լրագրողներին հրավիրում է Հայոց ցեղապանության թանգարան-ինստիտուտ շրջայց կատարելու, խնդիրներին տեղում ծանոթանալու և սպասվող հիմնանորոգման աշխատանքների մանրամասներին հաղորդակից լինելու համար»: