Հայկական «Դյուցազնագրքի» ռեկորդակիրներից երկուսը Գյումրիում նոր ռեկորդներ են սահմանել
Հայկական «Դյուցազնագրքի» ռեկորդակիրներից երկուսը Գյումրիում նոր ռեկորդներ են սահմանել:

«Այս իմ ռեկորդը նվիրում եմ Արցախում զոհված զինվորներին։ Քաշեցի 5 տոննա կշռող երեք ավտոմեքենա, բարդ բան չկա ինձ համար, որովհետև ես ուժեղ եմ»,- վստահորեն ասում է Դավիթը։
«Դավիթը երրորդ և չորորդ ռեկորդներն այս տարի սահմանել է հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Նախ մի մատով քաշեց մեկ ավտոմեքենա՝ 1430 կգ քաշով, ապա մի ձեռքով քաշեց երկու ավտոմեքենա՝ ընդհանուր 2903 կգ։ Սահմանեց «Դյուցազնագրքի» երկու ռեկորդ։ Դավիթի ռեկորդը գրանցված է նաև Համաշխարհային ռեկորդների ասոցիացիայում»,- SHANTNEWS.am-ի թղթակցին ասել է Դավիթի տատիկը՝ Մարինե Սարգսյանը։
«Աշխարհի կրկնակի չեմպիոն եմ, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի եռակի չեմպիոն եմ մասռեսլինգի, ուժային եռամարտի Հայաստանի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ եմ », – իր նվաճումներն է հերթով թվարկում Յուրի Սաքունցը։
«Վերջին ռեկորդը, որ ես սահմանեցի Չարենցավանում, երկու ճկույթ մատների օգնությամբ տեղաշարժեցի երկու ավտոբուս՝ յուրաքանչյուրը 6 տոննա 600 կգ քաշով։ Դրանից առաջ ես ճկույթ մատով քաշել եմ գնացքի վագոն 44 տոննա քաշով։ Արաբական Միայցյալ Էմիրությունների ասոցիացիայում գրանցվել եմ որպես ռեկորդակիր, երբ երեք ֆուտբոլի գնդակների վրա մեկ րոպեում 57 անգամ հենում- ծալում վարժություն կատարեցի, Համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվել եմ հինգ անգամ։ Դրանցից մեկի ժամանակ, ձեռքերի վրա քայլելով, ատամներով բռնած ճոպանով 3 տոննա քաշ ունեցող մեքենան քաշել եմ երեք մետր»,-ասում է բազմակի ռեկորդակիրը։