Հայկական ավիաընկերությունը չվերթներ է սկսում դեպի Իսրայել
Հայկական Flyone Armenia ավիաընկերությունը չվերթներ է սկսում դեպի Իսրայել։ «Զվարթնոց» օդանավակայանից ինքնաթիռները շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին, վայրէջք կկատարեն «Բեն Գուրիոն» օդանավակայանում:
Իսրայելում հայկական ընկերությունը կներկայացնի իսրայելական Mona Tours ընկերությունը, որը ներկայացնում է նաև FlyOne Moldova ընկերությունը։


