շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայկ և Էլզա Դիդիզյանները կարիքավորներին օգնելու նպատակով 100 հազար դոլար են նվիրաբերել Մայր Աթոռին

Հայկ և Էլզա Դիդիզյանները կարիքավորներին օգնելու նպատակով 100 հազար դոլար են նվիրաբերել Մայր Աթոռին

Ազգային բարերարներ Հայկ և Էլզա Դիդիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել հարյուր հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ համավարակի այս դժվարին պայմաններում ի զորակցություն կարիքավոր հայորդիների, որը կբաշխվի ժողովրդին թեմակալ առաջնորդների և թեմերի սոցիալական կենտրոնների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: