ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Հայգեր»-ները կփոխարինվեն 250 էլեկտրաավտոբուսներով. Ավինյան

«Հայգեր»-ները կփոխարինվեն 250 էլեկտրաավտոբուսներով. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն առջարկել է էլեկտրաավտոբուսների ձեռքբերման հետ կապված գործընթացն արագացնել։ «Պլանավորում էինք փոխարինել 249 «Հայգեր» մակնիշի ավտոմեքենաներով, և սկսենք ՎԶԵԲ մեր գործընկերների հետ բանակցությունները 250 էլեկտրաավտոբուսների գնման վերաբերյալ»,-ասել է նա։

Մինչ այդ Ավինյանին զեկուցվեց, որ առկա է 249 «Հայգեր» մակնիշի ավտոբուս, որից 120-ն է շահագործվում։ Այս համատեքստում Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց պահեստամասերից, որոնք ձեռք էին բերվել, որպեսզի վերականգնվեին ավտոբուսները։  

«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն ասաց, որ շուրջ 27 ավտոբուս վերականգնվել է, իսկ մնացածն ընթացքի մեջ են, և ակնկալվում է, որ կվերականգնվի ևս 23-ը։ Մնացածների մասով Մանուկյանը տեղեկացրել է, որ պիտանիության ժամկետը լրանում է, և մեկ տարվա համար այդքան գումար ներդնելու անհրաժեշտություն չկա։ 

  • Կիսվել: