չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայերի հետ միասին սգում ենք զոհվածների հիշատակը. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

Հայերի հետ միասին սգում ենք զոհվածների հիշատակը. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հայտարարություն է տարածել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակի վերաբերյալ:

«Այսօր հայերի հետ միասին սգում ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և հաջորդող օրերին ու տարիներին զոհվածների հիշատակը։

Բազմաթիվ երիտասարդների կյանքի ընդհատումը մեծ կորուստ է և խորը վիշտ: Մենք աղոթում ենք նրանց համար և հուսով ենք, որ նման բան երբեք չի կրկնվի»,-նշվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: