կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայազգի Մարիամն ու իտալացի Մարկոն իրենց հարսանիքի տարոսիկների գումարը նվիրաբերել են Զինվորի տանը

Հայազգի Մարիամն ու իտալացի Մարկոն իրենց հարսանիքի տարոսիկների գումարը նվիրաբերել են Զինվորի տանը

Հայազգի Մարիամն ու իտալացի Մարկոն իրենց հարսանիքի տարոսիկների գումարը նվիրաբերեցին Զինվորի տանը: Այս մասին տեղեկանում ենք Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

՛՛Նորապսակ զույգը որոշել էր հարսանյաց հանդեսի ժամանակ տարոսիկներ չբաժանել, փոխարենը նորաստեղծ ընտանիքի կյանքը սկսել նվիրատվությամբ: Սա սոցիալական բարձր պատասխանատվության հաճելի օրինակ է և ցանկալի է, որ վարակիչ դառնա:

Երջանկություն ենք մաղթում նորապսակներին և շնորհակալություն ենք հայտնում Զինվորի տան անձնակազմի ու տղաների անունից՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: