կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների արտասահմանյան ուղևորություններում երկրորդ տեղն է զբաղեցնում. ՌԴ փոխվարչապետ

Հայաստանը ռուս զբոսաշրջիկների արտասահմանյան ուղևորություններում երկրորդ տեղն է զբաղեցնում. ՌԴ փոխվարչապետ

Հայաստանը ռուս զբոսաշրջիկների արտասահմանյան ուղևորություններում երկրորդ տեղն է զբաղեցնում: Այս մաասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Օվերչուկը նաև հավելել է, որ Մոսկվան և Երևանը կշարունակեն ամրապնդել զբոսաշրջային կապերը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը մեծապես պայմանավորված է Հայաստանում արտադրվող արտադրանքով։ ՛՛Դա շատ լավ է Եվրասիական տնտեսական միությունում մեր փոխգործակցության տեսանկյունից։ Մեզ մոտ շատ լավ է աճել այն գործարքների մասնաբաժինը, որոնք իրականացվում են ազգային արժույթներով՛՛,- ասել է Օվերչուկը՝ ընդգծելով, որ ՀՀ-ՌԴ կապերը հենց այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն դաշնակիցների միջև:

  • Կիսվել: