չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանը փրկարարներ կուղարկի Թուրքիա և Սիրիա․ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում

Հայաստանը փրկարարներ կուղարկի Թուրքիա և Սիրիա․ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում

ՀՀ-ն պատրաստվում է փրկարարներ ուղարկել Թուրքիա և Սիրիա՝ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին օգնելու նպատակով: Այս մասին հայտնեցին կառավարությունից։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, Հայաստանը պատրաստ է համապատասխան օգնություն տրամադրել Թուրքիային և Սիրիային: Այս ուղղությամբ այժմ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում, խոսքը նաև փրկարարներ ուղարկելու մասին է»,- նշեցին կառավարությունից:

Նշենք՝ ՀՀ ԱԳ նախարարը նույնպես հայտնել է, որ ՀՀ-ն պատրաստ է և այս պահին քննարկում է առաջին անհրաժեշտության ապրանքների, հումանիտար օգնության փոխանցումը Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ։

  • Կիսվել: