ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը. ԱՆ

Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը. ԱՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես հաստատել է 2021 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանումը: Գնահատումն իրականացրել է Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն: Այս մասին InfoPort.am-ը տեղեկանում է ԱՆ-ից:

Այն բարձր է գնահատել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու ծրագրում ունեցած առաջընթացը, ինչպես նաև աշխատանքային միգրանտների համար ՄԻԱՎ–ի ծառայությունների հասանելիության բարձրացման նպատակով մեր երկրում իրականացված միջոցառումները:

Համատեքստում նաև բարձր է գնահատվել մարդու իրավունքների վրա ներազդող, մասնավորապես` ՄԻԱՎ-ի փոխանցումը քրեականացնող օրենքների վերանայմանն ուղղված շարունակական ջանքերը, արդյունքում` ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման պատշաճ ծառայություններ ստանալու ճանապարհին խոչընդոտների հաղթահարմանը:

Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանման վերաբերյալ հաջորդ որոշումը կընդունվի 2023թ.-ին:

Հիշեցնենք, որ Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն 2016 թվականին վավերացրել է Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը, որն այնուհետև վերահաստատվեց 2018թ.-ին: 2020թ.-ի հունիսին առողջապահության նախարարության կողմից ներկայացված հերթական հաշվետվության և դրան հետևած լրացուցիչ պարզաբանումների հիման վրա` Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն 2021թ.-ի ապրիլի 28-ին տվել է կարգավիճակի պահպանման վերաբերյալ դրական եզրակացություն:

  • Կիսվել: