երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանը միացել է Juventus Academy նախաձեռնությանը

Հայաստանը միացել է Juventus Academy նախաձեռնությանը

«Յուվենտուսի ակադեմիա» նախաձեռնությունը գալիս է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Թուրինի «Յուվենտուսի» «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից։

«Յուվենտուսի ակադեմիա» նախագիծը ստեղծվել է «Յուվենտուսի» գույները, մեթոդներն ու արժեքները հնարավորինս շատ երեխաների հասցնելու համար: Ունենալով ավելի քան 80 ակադեմիա բոլոր մայրցամաքներում՝ այն առաջարկում է ինչպես ֆուտբոլային հմտությունների ուսուցում և զարգացում, այնպես էլ կրթական դասընթացներ, որոնք ուղեկցում են երիտասարդ խաղացողներին իրենց ուրույն ոճով՝ սկսած խաղի ճանաչումից մինչև հասունություն։

  • Կիսվել: