ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը Henley & Partners անձնագրերի ինդեքսում 75-րդ տեղում է

Հայաստանը Henley & Partners անձնագրերի ինդեքսում 75-րդ տեղում է

Հայաստանը 2023 թվականի երրորդ եռամսյակում Henley & Partners անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 75-րդ տեղը՝ բարձրանալով 79-րդից։

Վարկանիշի համաձայն՝ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի կամ պարզեցված կերպով մուտք գործել 66 երկիր և տարածք։

72-րդ տեղում Ադրբեջանն ու Ուգանդան են, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի կամ պարզեցված մուտքով ճանապարհորդել 69 երկիր և տարածք, իսկ 50-րդ տեղում Թուրքիան է, որի անձնագիր ունեցողներն ունեն առանց վիզայի կամ պարզեցված մուտք դեպի 114 երկիր և տարածք։ 

Henley & Partners անձնագրերի ինդեքսը նշում է, որ հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Ճապոնիան աշխարհի ամենահզոր անձնագրերի առաջին հորիզոնականից իջել է երրորդ տեղ: Սինգապուրն առաջատարն է. նրա քաղաքացիները կարող են այցելել 193 երկիր (վերլուծված 227-ից) առանց վիզայի կամ մուտքի արտոնագրով։ 

  • Կիսվել: