ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանը ևս չի ներառվել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կկարողանան հուլիսի 1-ից մուտք գործել ԵՄ տարածք

Հայաստանը ևս չի ներառվել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կկարողանան հուլիսի 1-ից մուտք գործել ԵՄ տարածք

Եվրամիությունը չի կարող Ռուսաստանին ներառել այն երկրների շարքում, որոնց համար հուլիսի 1-ից կբացվեն ԵՄ սահմանները: Այս մասին ուրբաթ օրը Բրյուսելում TASS-ի թղթակցին հայտնել է ԵՄ պետություններից մեկի պատվիրակության աղբյուրը։

Դա պայմանավորված է Ռուսաստանում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակով:

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Բրազիլիայի բնակիչներին իր տարածք մուտքի ժամանակավոր արգելքի հարցը` կորոնավիրուսով ստեղծված անբարենպաստ իրավիճակի պատճառով:

Ըստ հրապարակման, ԵՄ անանուն պաշտոնյաների փոխանցմամբ, երկու ցուցակ կա՝ մեկն այն երկրներն են, որոնց կթույլատրվի, մյուսը՝ արգելված երկրների ցանկը։

Այսպիսով, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այդ ցանկից դուրս են մնացել Բրազիլիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։

Ըստ euronews.com-ի, ԵՄ մուտքը թույլատրվող երկրների ցանկում են ընդգրկվել  Վատիկանը, Մոնակոն, Չեռնոգորիան, Անդորրան, Սերբիան, Բոսնիա և Հերցեգովինան, Ուկրաինան, Ալբանիան, Թուրքիան, Կոսովոն, Կորեան, Թուրքմենստանը, Վիետնամը, Չինաստանը, Թաիլանդը, Մոնղոլիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Վրաստանը, Լիբանանը, Ինդոնեզիան, Ուզբեկստանը, Հնդկաստանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Նոր Զելանդիան և այլն։

Նշենք նաև, որ ԵՄ մուտքը թույլատրվող երկրների ցանկում Հայաստանը ևս ընդգրկված չէ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: