չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հայաստանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենաարագ աճող երկիրն է. Համաշխարհային բանկ

Հայաստանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենաարագ աճող երկիրն է. Համաշխարհային բանկ

Հայաստանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենաարագ աճող երկիրն է. նշվում է Համաշխարհային բանկի տարածաշրջանային նոր զեկույցում:

Ըստ կառույցի՝ Հարավային Կովկասը Հայաստանի արձանագրած կտրուկ աճի շնորհիվ է կարողացել 2022 թվականին գերազանցել 2021-ի տնտեսական աճի ցուցանիշը: Հատկապես ընդգծվել է մեր երկրի արտահանման առաջանցիկ աճը:

Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ։

  • Կիսվել: