Հայաստանում «ոսկե հորթի» պաշտամունքն է՝ ո՛չ երազ ունեցեք, ո՛չ իղձեր, ո՛չ ձգտումներ
Այսօր Հայաստանում «ոսկե հորթի» պաշտամունքն է, ինչը իշխանությունները նեռի գլխավորությամբ իրականացնում են։ Այդ մասին Շենգավիթում՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորրդ Բագրատ Սրբազանը․
«Մարդկանց փորձում են սովորեցնել, որ ո՛չ երազ ունեցեք, ո՛չ տեսիլք ունեցեք, ո՛չ իղձեր, ո՛չ ցանկություններ ու ձգտումներ, այլ կերեք, հարբեք և վերջում էլ կմեռնեք։
Այսինքն` այն, ինչ Աստված մեզ տվել է որպես շունչ ու հոգի, փորձում են մեզնից խլել, հավասարեցնելով մեզ կենդանական աշխարհին»,- իր ելույթում նշել է Սրբազանը։