շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ծայրահեղ ծանր վիճակում է 65 քաղաքացի․ Արսեն Թորոսյան

Ծայրահեղ ծանր վիճակում է 65 քաղաքացի․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը 135 է, ծայրահեղ ծանր վիճակում է 65 քաղաքացի, այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Թոքերի արհեստական օդափոխման սարք է միացված 15 քաղաքացու։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուով հաստատված 5606 դեպք, որը երեկվա համեմատ աճել էր 335-ով։ Առողջացել է 2581 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 70 մահ։

«Դեպքերի աճին զուգահեռ աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը, ինչպես նաև թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Սա այն է, ինչից մենք միշտ փորձել ենք խուսափել», -հայտարարեց Թորոսյանը։

  • Կիսվել: