երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանում կորոնավիրուսի հատաված դեպքերի թիվն ավելացել է  58-ով․ կա 482 դեպք

Հայաստանում կորոնավիրուսի հատաված դեպքերի թիվն ավելացել է 58-ով․ կա 482 դեպք

Հայաստանում մարտի 30-ի ժամը 11։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 482 դեպք։ Այսպիսով երեկվա հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 58-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 30 քաղաքացի։ Փաստացի բուժվում է 449 մարդ։ Թեստի բացասական արդյունք է գրանցվել 2216 դեպքում։ Մահվան ելքով 3 դեպք կա։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուշ գիշերն տեղեկացրեց, որ  Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահվան դեպք է գրանցվել՝  55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։ 

Հիշեցնենք՝  Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարվել է արտակարգ դրություն։ Որոշում է կայացվել մարտի 24-ից մեկ շաբաթով սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժը, դադարեցնել միջմարզային, մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: