հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր» միջոցառմանը կմասնակցի նաև նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանը

Հայաստանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր» միջոցառմանը կմասնակցի նաև նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է՝ հունիսի 13-17-ը Հայաստանում տեղի կունենա «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը՝ մասնակցությամբ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021 թ. նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանի, համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ Ռուբեն Ենիկոլոպովի, Գեորգի Դերլուգյանի, Գարիկ Իսրայելյանի, Դավիթ Բաղդասարյանի, Երվանդ Զորյանի, Արմեն Խերլոփյանի, ինչպես նաև «Թումո»-ի հիմնադիր և տնօրեն Մարի Լու Փափազյանի, ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի, Նոյմեդ ընկերության գլխավոր գիտաշխատող Անի Մարկոսյանի:
 
«Նպատակը փոխգործակցության զարգացումը և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումն է։
 
Վստահ եմ, որ նման անձանց հետ շփումները լուրջ խթան կհանդիսանան գործարարների, գիտնականների և երիտասարդ մասնագետների համար՝ ինչպես գործնական նոր գիտելիքների ձեռքբերման, այնպես էլ հետագա հնարավոր շարունակական համագործակցության համար։
 
Շնորհակալ եմ պարոն Փաթափությանին հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն նաև բոլոր հյուրերին և բանախոսներին՝ իրենց ժամանակը սիրով մեզ նվիրելու համար։ Այնպես որ, գալիք շաբաթ գիտության եզակի, հրաշալի օրեր են սպասում մեզ, բաց չթողնեք»,- գրել է Քերոբյանը:

 

 

  • Կիսվել: