հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 521-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 521-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 14-ով և հասել է 521-ի:

Այս մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Հոսպիտալացվել է 2 քաղաքացի։ 414 բուժառու արդեն դուրս է գրվել»,-ասված է հաղորդագրությունում։

Վարակվածներից 311-ը երեխաներ են, 210-ը` մեծահասակներ։

  • Կիսվել: