ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսները կարող են շարժվել ապրիլի 29-ին

Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսները կարող են շարժվել ապրիլի 29-ին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից հայտնում են, որ շարունակում են աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների՝ Վրաստանի տարածքով Ռուսաստան վերադարձնելը:

 

Դեսպանությունից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով, ավելի վաղ ձևավորված խմբերը երկու ավտոբուսներով Հայաստանից կարող են դուրս գալ արդեն ապրիլի 29-ին:

Դիվանագիտական ծառայությունից հորդորում են ուշադիր հետևել հաղորդագրություններին:

  • Կիսվել: