հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում գրանցվել է մայրական մահվան այս տարվա առաջին դեպքը․ ԱՆ

Հայաստանում գրանցվել է մայրական մահվան այս տարվա առաջին դեպքը․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտում են, որ  նախորդ օրը արձանագրվել է  մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:

Նշենք, որ այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական  պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։

  • Կիսվել: