Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Արցախում հերոսաբար զոհված Շանթ Նավոյանի մասին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում խոսել է Արցախում հերոսաբար զոհված Շանթ Նավոյանի մասին, ով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող էր:
Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել Շանթի հարազատներին՝ հիշեցնելով, որ վերջինս ընկերների նման զինվորական ծառայություն էր անցնում Արցախում ու զոհվեց ռազմաճակատում: